Ռազմակոչերի և «խելք սովորեցնելու» մասին
Ծառայել եմ ՀՀ ԶՈւ N զորամասում: Բ/ծ սպա եմ:
Ծառայությունս ավարտելուց հետո կցվել եմ ՀՀ սահմանի X զորամասին:
Մասնակցել եմ ՀՀ ՊՆ կազմակերպած զորահավաքների:
Մասնակցել եմ նաև որոշ դասընթացների, որպեսզի անհրաժեշտության դեպքում ֆիզիկապես, մտավորապես և ոգեպես ավելի պատրաստված լինեմ բացի բուն մասնագիտական (բժշկական) ծառայությունից նաև այլ գործողություններ կատարել:
Ինձ համար իմաստազուրկ են ռամատենչ հայտարարություններ անելը և այլոց խորհուրդներ տալը՝ ինչպես կռվեն, ինչ անեն թշնամու հետ կամ ինչ կանեի դրանց հետ...
Հիմա մենք, փա՜ռք Աստծո, ունենք ԲԱՆԱԿ: Կամավորականությունը ողջունում եմ, բայց դա հաճախ խնդիրներ է հարուցում:
Ուստի երբ Հայրենիքս՝ Հայաստանի Հանրապետությունը, հարկ համարի ինձ կրկին զորակոչել, պատրաստ եմ:
Ծառայում եմ Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը:



