Սաղ գիշեր հայ–ադրբեջանական կոնֆլիկտի մասին նյութեր էի, նայում։ Ու սենց տխուր հետևության եկա.
90–ականներին բոլոր հայերը վստահ էին, որ իրենց հայրենի հողն են պաշտպանում, նույնիսկ նրանք, որ առաջին անգամ էին էդ հայրենիքում։ Իսկ ադրբեջանցիները ամուր գաղափարական հենք չունեին։
Հիմա վիճակը հետևյալն ա. աճող ադրբեջանացիների սերնդին դաստիարակում են էն ոգով, որ վայրենի հայերը կոտորել են իրանց ու գրավել իրենց հողերը։ Իսկ հայկական հասարակությունում, գնալով աճում ա լոկալ շովինիզմը /ղարաբաղցի–հայաստանցի/, գնալով ավելանումա էն անասունների քանակը, որոնք ասում են՝ խի պիտի հայաստանցին գնա ղարաբաղցու համար ծառայի։ Էլ չեմ ասում, որ արդեն ժողովրդի մեջ արմատավորվել ա էն միտքը, որ իսկական կռվողներից նրանք, ովքեր կռվում չընկան, անտեսված են հասարակության մեջ, որ անտեսված են ընկածների ընտանիքները, իսկ դափնիները հասան սրիկաներին, շուստրիներին ու մի քանի երջանիկների միայն։ Պլյուս էս ամեն ինչին, բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը ու դրանց արդյունքում բանակի նկատմամբ անվստահությունն ու բանակի վրա անընդհատ ճնշումը։
Ադրբեջանցիները ձեռք են բերում էն, ինչ չունեին 90–ականներին, իսկ մենք կորցնում ենք էն, ինչի շնորհիվ հաղթեցինք…
Մենք տանուլ ենք տալիս գաղափարական ու ինֆորմացիոն պատերազմը հենց մեր երկրի ներսում…



