Lurer.com–ը գրում է.
«Իսլամական պետության» դեմ արևմտյան ուժերի պայքարից ի վեր 865 մարդ է սպանվել: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:
Լոնդոնից՝ Սիրիայում գործող մարդու իրավունքների դիտորդական առաքելության տվյալներով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հասցրած օդային հարվածների հետևանքով սպանված մարդկանց թվում կա առնվազն հիսուն խաղաղ բնակիչ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան օդային հարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» հրետանուն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=162665&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



