Armlur.am–ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2014 թ. դափնեկիր Մարիո Մացցոլային: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացցոլային ՏՏոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվէ ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին: Վարչապետը նշել է, որ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20-25 տոկոս աճ, և առկա է այն հզորացնելու մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացցոլան ներկայացրել է Cisco Systems ընկերության գործունեությունը, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



