Ադրբեջանը նեղ վիճակից է սադրանք կատարում: Այս օրերին ինչպես գիտենք՝ Ադրբեջանում բազմահազարանոց ցույցեր էին ընթանում ընդդեմ Հեյդարի լակոտի, սրված է ներքին դրությունը, ազգային փոքրամասնություններն են ակտիվացել և ատամները սրել են ընդդեմ ադրբեջանցի թուրքերի բռնակալության, իսլամիստական ուղղվածության հակակառավարական ուժերն են ակտիվացել: Այս ամենից ելնելով՝ Հեյդարի լակոտը զգում է, որ իր երկրի ներսում գլխին ամպեր են կուտակվում և ելք է տեսնում այս աննախադեպ էսկալացիայի մեջ: Մինչև հիմա սրանք միայն սահմանային միջադեպերով էին սադրում, դիվերսիոն ներթափանցման փորձերով, հրադադարի ռեժիմի խախտումներով, դիպուկահարների կատարած սպանություններով, գերիներին խոշտանգել, սպանելով և այլ ստորություններով: Այսինքն՝ այնքան վատ է ադրբեջանական ռեժիմի վիճակը, որ անգամ աղյուսն առել, իր ետևից է ընկել՝ հայկական ԶՈւ ուղղաթիռ է խոցում: Այս հիմարներին թվում է, որ պատերազմ սանձազերծելով՝ իրենց ներքին խնդիրներից կշեղեն բնակչությանը և հլու հնազանդ կդարձնեն և կառաջնորդվեն ընդդեմ հայերի: Բայց այս անգամ արդեն համը հանում են, և մեր պատասխանը պետք է լինի դաժան, աննահանջ և ահավոր ցավոտ. էլ սրանց կամակորությունները մարսել չի կարելի, չափն անցել են, անզեն ուղղաթիռ են խոցում, քթներից պետք է բերել: Մեզ մնում է չտրվել ապատեղեկատվության ազերբայջանական և թուրքական կայքերի կողմից, վստահել մեր ՊՆ և ՊԲ պաշտոնական տեղեկատվությանը, լինել միահամուռ, գրողի ծոցն ուղարկել մեր մեջ եղած եզակի ծախու մարդկանց հաչոցները, մի խոսքով լինել միահամուռ, ինչպես հուլիս-օգոստոս ամիսներին: Այ հիմա իսկական ժամանակն է, որ մեր ազատամարտիկները լինեն միասնական, լինեն եղբայրներ, ինչպես տարիներ առաջ էր, թող էլի ունենան քաղաքական հայացքներ, բայց իրար հանդեպ չթշնամանան: Մի խոսքով չշտապեցնենք մեր բանակին և ինքներս չշտապենք, լինենք միասնական, սառնասիրտ և դաժան թշնամիների հանդեպ՝ ներքին և արտաքին: Չեն մարսելու մեր խոցված ուղղաթիռը:



