Կարեն Վրթանեսյան. «Փորձը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը պատասխան չի ստանում, ավելի է ոգեւորվում»Aravot.am-ը գրում է.

«Ադրբեջանական կողմի արարքներն իրենց քաղաքականության շարունակությունն են, զարմանալի, անսովոր ոչինչ չկա, իրենք անընդհատ ինչ-որ սադրանքներ են անում. էսկալացիա են անում, լարվածությունը գալիս, հասնում է ինչ-որ բախման, սովորաբար քթներին ուտում են, հետո սկսում են ինչ-որ միջնորդներ խառնել, հետո վերքերը լիզելու համար ժամանակ են ստանում, երկու, երեք, չորս ամիս համեմատաբար հանգստանում են, հետո նորից սկսում: Վերջին տասնամյակում գործող սխեմա է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ՝ խոսելով այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի մասին, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել են ինքնաթիռի անձնակազմից երեք անդամներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել