Այսօր Ադրբեջանական կողմը հայկական ուղղաթիռ է կործանել: Ադրբեջանցիները տեղյակ են, որ այդ հատվածում զորավարժություններ են ընթանում, և նրանց արածն արդարացում չունի: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, նրանց կորուստն անդառնալի է: Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանին:
Այս պահին զգոն լինելն ավելի քան կարևոր է:
1. ՀՀ տարածքում գործող ԶՄ-ներին խնդրում եմ ուշադիր լինել որևէ նյութ տարածելուց, և ամեն մարդուց հարցազրույց վերցնել այս պահին չի կարելի:
2. Ադրբեջանական Ֆալսիֆիկացիայից պետք է զգույշ լինել և չտարածել:
3. Հիշեք՝ յուրաքանչյուր սխալ և ոչ տեղին ասված բառ կարող է մեր զինվորների կյանքին սպառնալ:
4. Սուտ իրավապաշտպանների որևէ հայտարարություն, որն ուղղակի վնասում է Հայաստանին, պետք չէ տարածել ու քննարկել, այս պահին նրանց մոռացության մատնելն ամենաճիշտ տրբերակն է:
5. «Մեզ մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին» և «Մեր հավաստի աղբյուրները հայտնեցին» վերնագրով լուրերն ընդհանրապես պետք չէ կարդալ:
6. Այս դեպքի մասին միակ աղբյուրը, որին կարելի է հավատալ, ՊՆ նախարարությունն է: Եվ իրավասու մարդիկ են:
7. Մենք անդամակցում եք մի շարք միջազգային կառույցների հետ, որտեղ ունենք ներկայացուցիչներ: Նրանք պետք է պայքար սկսեն և ստիպեն, որ այս զարհուրելի դեպքը միջազգային կառույցներն ըստ պատշաճի ուսումնասիրեն ու սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:



