«Ռուբլու կայունացումը կարող է արհեստական լինել». փորձագետLife.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին ռուբլու կայունացումը կարող է արհեստական լինել, այստեղ ոչ մի տնտեսական հիմք պետք չէ որոնել: Life.panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Ռուսաստանը կարող է որոշակի դոլար բաց թողնել՝ իրավիճակը կայունացնելու համար, որն, ըստ երևույթին, արվել է, որպեսզի ցույց տան, թե իրենք կարող են կառավարել իրավիճակը: Ուրիշ որևէ մեկնաբանություն չկա, որովհետև ոչ մի սանկցիա չի փոխվել, Ռուսաստանի տնտեսությունում էլ էական տեղաշարժ չի գրանցվել: Այնպես, որ ոչ մի ուրիշ հանելուկ պետք չէ որոնել»,-ասաց Գագիկ Մակարյանը: 

Իսկ ինչպիսի՞ կանխատեսումներ կան առաջիկա զարգացումների վերաբերյալ: Գագիկ Մակարյանի խոսքով՝ առաջիկայում դոլարի համեմատ ռուբլին դեռ կարժեզրկվի, բայց ավելի դանդաղ տեմպով: Ի դեպ, մի տեղեկատվություն կա այն մասին, որ Ռուսաստանը «Լիդերային» անունով բանկ է ձևավորել, որը կայնուցնող նշանակություն պետք է ունենա տնտեսության համար: Վերջին տարիների ստացված գերշահույթների մի մասը ուղղվել է այդ բանկ: Եվ իրենք հույս ունեն, որ բաց թողնելով դոլար կամ կատարելով այլ ֆինանսական գործողություներ, կարող են տնտեսությունը երկու տարի պահել»,-ասաց փորձագետը: Ըստ նրա՝ գուցե օգտագործվի այդ հնարավորությունը, բայց որքանով դա ճիշտ կաշխատի, դժվար է ասել: Դեպի բանկ ուղղված գումարները բավական մեծ են, տրիլիոն ռուբլու մասին է խոսվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել