Քանի որ ողջ ֆեյսբուքյան կարիերայիս ընթացքում ծանրամարտին նվիրված գրառում չէի կատարել, շատ կարևոր մի փաստի մասին խոսեմ.

Մեր հավաքականի նախկին գյումրեցի մարզչի մահից հետո ծանրամարտը Հայաստանում մեծ անկում ապրեց: Անցել է կարծեմ 3-4 տարի և այդ ընթացքում մենք որևէ լուրջ հաջողության չենք հասել:

Մեկը մյուսին հաջորդեցին վնասվածքները, իսկ մյուս ծանրամարտիկներն էլ վատ էին հանդես գալիս: Եթե ուշադիր լինենք, Պողոս Պողոսյանն ունի անգրագետ մարտավարություն: Առաջին հաջող վարժությունից հետո ավելացնում է 5 կիլոգրամ, որն էլ այլևս մեր ծանրորդները հիմնականում չեն կարողանում բարձրացնել: Հենց նմանատիպ քայլի պատճառով էլ Աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Արա Խաչատրյանը ԱԱ-ում գրավեց 16-րդ տեղը:

Ցավոք, նմանատիպ ելույթների պատճառով էլ մենք չենք կարողանում լուրջ բարձունքների հասնել Օլիմպիական խաղերում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել