Hayeli.am-ը գրում է.
Մանչեսթերից 77-ամյա Շեյլան մահացել է քաղցկեղից: Նրա վերջին ցանկությունը ցնցել է ողջ աշխարհը,-հայտնում է Ofigenno.cc-ն: Նա ցանկացել է մահվանից առաջ հրաժեշտ տալ իր սիրելի ձիուն՝ Բրոնուենին:
Շեյլան խնամել է նրան 25 տարի՝ ծննդյան օրից: Բուժանձնակազմը բավարարել է նրա ցանկությունը:
Նրան հիվանդանոցից դուրս են բերել հիվանդանոցային մահճակալով, իսկ դրսում նրան սպասում էր ձին: Շեյլան քնքշորեն ձայն է տվել նրան: Նրա սիրելի կենդանին մոտեցել է, թեքվել դեպի տիրուհին ու «համբուրել» նրա այտը: Կինը նրա ականջին շշնջացել է «մնաս բարով» և մի քանի ժամ անց հեռացել կյանքից:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/578081/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել