Asparez.am-ը գրում է.
Արծրուն Հովհաննիսյանը խոցված ուղղաթիռի դեպքի մասին
«Ասպարեզի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստին:
Մեր այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիներն հայկական ուղղաթիռ են խփել, ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ ինքը դա չի կարող ասել: Նա ավելացրեց, որ երբ ուղղաթիռը ընկած էր, աննախադեպ էսկալացիան ադրբեջանական կողմից շարունակվում էր: «Նրանք անգամ չէին թողնում, որ օդաչուներին մոտենան: Ադրբեջանցիների հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել, անմիտ են: Ուղղաթիռի բեկորների մասերի ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն զինված չի եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Այն հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի պատասխանն ադրբեջանցիներին, Ա.Հովհաննիսյանը նշեց.«Պատասխանը միասին կիմանանք, ասելու բան չէ»: