Tert.am-ը գրում է․
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռ խոցելու դեպքի առթիվ:
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի`Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ: Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ և Արցախի նախագահներին և պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ»,-Tert.am-ին ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



