GalaTV.am-ը գրում է․
ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարում է՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը ճանապարհը չէ: Ըստ նրա, վերջին երկու տարիներին ճանապարհի այդ հատվածում վթար չէր եղել, Հոռոմի խաչմերուկ կոչվող այդ տարածքից բավական հեռու վերջին երեք տարիներին երկու վթար էր արձանագրվել:
«Արդեն երկու տարուց ավելի է՝ մենք հանձնաժողով ենք ստեղծել և հանրապետության այն տարածքներում, որտեղ հաճախակի ավտովթարներ են լինում, ուսումնասիրություն ենք անում: Հոռոմի այդ խաչմերուկը վտանգավոր տեղերի ցանկում չէ»,- ասաց նա:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լրագրողներն իրեն ստիպում են հայտարարել, որ տրանսպորտի և կապի նախարարությունն այդ վթարի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: «Յուրաքանչյուր անբարեխիղճ վարորդի վարքագծից ելնելով կայացած վթարների համար տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխան չի տալիս: Ընդհանրապես եմ ասում, այս դեպքի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են: Տրանսպորտի և կապի նախարարության ուսումնասիրությունների համաձայն՝ նշանները, որոնք մենք տեղադրում ենք ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, տարածքում բոլորը տեղադրված են: Ընդհանրապես ասֆալտն ու նշանները երբեք չեն կարող վթարի համար խթան առաջացնել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



