Cosmo.am-ը գրում է․
Չինաստան
Հ. Խնամքի և դիմահարդարման ո՞ր միջոցներն են պարտադիր քեզ համար:
Պ. Արևապաշտպան քսուքը և շրթներկը:
Հ. Ո՞րն է քո երբևէ ստացած լավագույն խորհուրդը:
Պ. Մաշկի ամենօրյա խնամքի մեջ որքան հնարավոր է ուշ ընդգրկել հակաօքսիդանտներ պարունակող քսուքներ:
Հ. Ի՞նչ ես խորհուրդ տալիս ինքդ մաշկի ճիշտ խնամքի համար:
Պ. Մաքրում-խոնավացում-պաշտպանություն արևից. ահա երեք ամենակարևոր պայմանները, որ չի կարելի խախտել ցանկացած տարիքում:
Cosmopolitan Չինաստան
Հուանգ Տինգ, գեղեցկության բաժնի խմբագիր
Հունաստան
Հ. Խնամքի ո՞ր միջոցներն են պարտադիր քեզ համար:
Պ. Ամենակարևորն ինձ համար մաքրող օճառն է. բացի այդ, սիրում եմ նաև ցերեկային քսուքներ SPF-ի պարունակությամբ, օրինակ՝ Estee Lauder-ից: Վերջապես հաճախ, բայց ոչ միշտ օգտագործում եմ աչքերի քսուք:
Հ. Դիմահարդարման ո՞ր միջոցներն են պարտադիր քեզ համար:
Պ. Տուշ, հոնքերի շտկման մատիտ, շուրթերի փայլ և BB քսուք Garnier-ից (հրաշալի միջոց է):
Հ. Որևէ հայտնի կնոջից երբևէ քո ստացած լավագույն խորհուրդը:
Պ. Ես վստահ եմ, որ հանրահայտ կնոջ գեղեցկության գաղտնիքը նրա դիմահարդարն է կամ վարսահարդարը և, իհարկե, բնատուր փայլն ու հմայքը:
Հ. Ո՞րն է քո երբևէ ստացած լավագույն խորհուրդը և ի՞նչ ես խորհուրդ տալիս ինքդ մաշկի ճիշտ խնամքի համար:
Պ. Երբեք մի՛ հեռացրու հոնքերիդ ավելորդ մազիկները, երբ սթրեսի մեջ ես կամ պարզապես զայրացած: Ես սիրում եմ կրկնել՝ երբեք մի՛ զլանա մաքրել դիմահարդարումդ քնելուց առաջ և խմիր շատ ջուր:
Հ. Ի՞նչ գույն է լինելու քո շուրթերին ու եղունգներին այս աշուն:
Պ. Ամեն տարի և ամեն սեզոն ես ընդգծում եմ իմ կերպարը վառ կարմիր շրթներկի և եղունգների սև լաքի օգնությամբ:
Հ. Ո՞րն է գեղեցկության քո տնային բաղադրատոմսը:
Պ. Գերզգայուն մաշկի համար՝ 2 ճ. գ. քացախ և մեկ բաժակ ջուր: Թրջիր դեմքի սպունգը ստացված խառնուրդի մեջ և ցողիր դեմքդ:
Cosmopolitan Հունաստան
Էֆի Անեստի, գեղեցկության բաժնի խմբագիր
Թայլանդ
Հ. Խնամքի ո՞ր միջոցներն են պարտադիր քեզ համար:
Պ. La Roche-Posay Anthelios XL քսուքը SPF 50 արևապաշտպան ֆակտորով:
Հ. Որևէ հանրաճանաչ մարդուց երբևէ ստացած լավագույն խորհուրդը:
Պ. Օգտագործել կոկոսի բնական յուղ՝ մազերն ու մաշկը խոնավացնելու համար:
Հ. Քո երբևէ ստացած լավագույն խորհուրդը:
Պ. Սննդակարգում մշտապես ընդգրկել մրգեր և բանջարեղեն: Առողջ սնունդը քո օրգանիզմը կապահովի բոլոր անհրաժեշտ նյութերով, ինչն անպայման կանդրադառնա քո մաշկի և մազերի վրա:
Հ. Ի՞նչ ես խորհուրդ տալիս ինքդ մաշկի ճիշտ խնամքի համար:
Պ. Պետք չէ չարաշահել քաղցրը, դա անպայման կանդրադառնա քո կազմվածքի վրա: