Lratvakan.am-ը գրում է․

«Ադրբեջանական կողմին պետք է մեկին տաս պատասխան տալ, իսկ եթե նրանք մեզ պատերազմի ակնարկ են անում, մենք պատրաստ ենք»,- ասում է ԱՍԱԼԱ-յի նախկին ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական ուղղաթիռը խոցելու լուրը:
«Ես կարծում եմ, որ պիտի մի քիչ ռմբակոծել, կամ մեր սնայպերներին գործի դնեն, լավ խփեն: Էդ մեկը ընդհանրապես անխուսափելի է: Օր մը պիտի ըլլա էդ պատերազմը, բայց երբ և ինչպես, չեմ գիտեր: Եթե սա է առիթը, սա պիտի ըլլա, եթե ոչ, ես կարծում եմ՝ պատասխանը պիտի ահագին ուժեղ ըլլա: Իմ կարծիքով, ռազմավարական առումով ես սնայպերները պիտի աշխատեն: Ավելորդ քրքրելու բան չեմ տեսնում, բայց պետք է հարվածվի, մեկ է»:
Սիսլյանը կարծում է՝ պետք է այնպիսի պատասխան տալ, որ համաշխարհային քաղաքական հարթակներում հասկանան ՝ այս հողը պաշտպանված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել