Ադրբեջանական կողմը մոռանում է, որ իրենց դիվերսանտներն այժմ գտնվում են Արցախում: Հիշեցնեմ, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներ են:
Իսկ այսօր, ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում` ուսումնավարժական թռիչքի ժամանակ, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
«Մի-24» ուղղաթիռը խոցվելու հետևանքով ամբողջությամբ այրվել և ընկել է. երեք օդաչուներն էլ տեղում մահացել են։
Եթե համեմատական անցկացնենք այս երկու դեպքերի մեջ, ապա կարող ենք ասել, որ Արցախը ժողովրդավարական պետություն է, այսօրվա տեղի ունեցածը ՄԵԾ ողբերգություն է:
Որպես ՀՀ քաղաքացի՝ պահանջում եմ, որ Ադրբեջանական դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին ենթարկեն մահապատժի: