Tert.am-ը գրում է․

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտմամբ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է մեր սահմանի վրա` չեզոք գոտում. Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտմամբ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել։

Նշենք, որ ադրբեջանական կայքերը գրում են, որ ուղղաթիռը խփվել է ադրբեջանական օդուժի տարածքում:

«Իրենք որ ասում են, որ մենք իբր պրովոկացիաներ ենք արել և այլն. դա հերյուրանք է: Նաև չկա դրա տրամաբանությունը: Երկրորդը՝ որ ուղղաթիռի բեկորները ուսումնասիրվեն, պարզ կդառնա, որ ուղղաթիռն ընդհանրապես զինված չի եղել»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել