GalaTV.am-ը գրում է.
Քիչ առաջ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Խոսվում է այն մասին, որ տեղի ունեցած ուղղաթիռի խոցման արդյունքում հայկական կողմը նաեւ մարդկային կորուստներ ունի, եւ խոսվում է 3 զոհի մասին:
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, նախարար Մովսես Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկությունը չհերքեց՝ նշելով, թե քիչ անց ՊԲ մամլո ծառայությունը դարձյալ հայտարարությամբ հանդես կգա. «Մի քիչ անց ավելի մանրամասն տեղեկություններ մենք կտրամադրենք, խուճապ պետք չի ստեղծել, քիչ հետո ամեն ինչ պարզ կդառնա»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



