Անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ ի վերջո կարողացել եմ անել այն, ինչին ձգտում էի երկար տարիներ, այն է` հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ լուսաբանել Ֆորմուլա 1-ի մրցարշավ իրադարձությունների վայրից: «Ֆորմուլա 1. Հայկական աչքերովը» արքայական ավտոսպորտը նկարագրող ֆիլմ է, որը նվիրված է Սոչիում կայացած` Ռուսաստանի պատմության մեջ առաջին Գրան Պրիին և կոչված է Ձեզ ծանոթացնելու աշխարհի ամենաթանկարժեք սպորտաձևի կառուցվածքին: Սա այն է, ինչին ամբողջ կյանքս եմ նվիրել: Հուսով եմ՝ կհավանեք: Բարի դիտում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել