Armnewstv.am-ը գրում է․
Ամերիկայից ժամանած կամավորները դեռ մտածում են, գուցե այստեղ էլ մնան, եթե ամուսնանան։ Մինչև այդ պետք է երկամյա պարտքը կատարեն։ Հանրապետության մարզեր ու հեռավոր գյուղեր, մասնակիցները կշրջեն ու կհանդիպեն համայնքների բնակիչների հետ, կփորձեն հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել երիտասարդների հետ և դպրոցականներին կսովորեցնեն անգլերեն։
Երդումը` բեմից, կրկնությունը` հանդիսատեսից։ ԱՄՆ դեսպան Հեֆերնը ողջունեց կամավորներին ու պատմեց, որ կամավոր լինելը մեծ պատիվ է, ինքն էլ մտածում է դեսպանի աշխատանքը թողնելուց հետո դառնալ խաղաղապահ կամավոր։ Երեսունվեց կամավոր ավարտել են տասնմեկշաբաթյա դասընթացն ու ուղևորվելու են մարզեր, հյուրընկալ ընտանիքներն էլ կհոգան կամավորների կեցության մասին։
Խաղաղության կորպուսը գործակցում է պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Գլխավոր նպատակն էլ Հայաստանի ու ԱՄՆ դպրոցների միջև կապեր հաստատելն է։
Տեսանյութն՝ այստեղ