Araratnews.am-ը գրում է․
Աժ-ում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացնում է իր գլխավորած հանձնաժողովի եզրակացությունը 2015թ. պետական բյուջեի ծրագրի վերաբերյալ:
Իր խոսքում Նահապետյանը նշեց, որ պաշտպանության ոլորտում կան չբավարարված կարիքներ, ինչին անդրադառնալով` Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց.
«Ես ուզում եմ հասկանալ, թե սահմանը որտե՞ղ է: Դուք հայտարարեցիք, որ ճիշտ կլինի, որպեսզի զինծառայողներն ունենան անվճար բժշկական ապահովագրություն, ապահովվեն բնակարանով: Գիտե՞ք սա միշտ խնդիր է, 20 տարի առաջ էլ էր խնդիր: Մենք ահագին բան ենք տվել զինծառայողներին: Սովորական զինծառայողը ստանում է հինգ անգամ ավել թոշակ, քան ժամանակին Աժ նախագահ, վարչապետ կամ նախարար աշխատած մարդը: Մենք, իմ կարծիքով, չափն անցել ենք: Ամեն երկիր, որն ունի պաշտպանության խնդիր, առաջնային է համարում զինծառայողներին, բայց կա այդ առաջնայնության աստիճան: Եթե մարդը կյանքը վտանգելու արդյունքում առողջություն է կորցրել, մենք իրեն պիտի բուժենք: Դժվար է վիճել այն հարցում, թե ինչքան է հասնում բանակին, բայց մյուս կողմից, եթե պերեկոս է սկսվում, եթե երկրի մնացած հատվածները շատ աղքատ են, երբևէ մակրոմակարդակով քննարկե՞լ եք, թե հանրապետության տնտեսական զարգացման այս մակարդակում ինչն է ճիշտ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



