Tert.am-ը գրում է․
2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն փորձել հաշվարկներ անել, թե ԵՏՄ անդամակցությունը ինչ ռիսկեր ու օգուտներ է կբերի: «Հնարավոր է տրանսֆերտների անկում լինի, ռուբլու արժեզրկում: Այս ամենը պետական բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնվեր, դուք չեք փորձել հաշվարկներ անել այդ գործընթացների վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամբողջ աշխարհը` այլ»,- ասաց նա:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հակադարձեց, թե միայն պաշտոնապես վավերացվելուց հետո կարող են ԵՏՄ անդամակցության հետ կապված գործընթացները արտացոլել բյուջեում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



