Բա չիմացաք՝ ինչ եղավ է, Դիանան ինադու սցենարը նենց ա գրում, որ Լիկային կպնողական ու ենթատեքստով բաներ ասի:
Ուրեմը՝ էն Սպոյի սիրուհին, դե էն, որ Սպոյից տղա ունեցավ, արդեն որերոդ օրն ա՝ խոսում է պռոշները լցնելու մասին ու սելֆի անելու մասին՝ Ֆեյսբուքում տեղադրելու նպատակով:
Եթե հիշում եք, ժամանակին գրառում էի գրել, որ Լիկան պռոշներն ա լցրել, ու ինչպես նրա պատին եմ տեսնում՝ սիրում ա սելֆի անել ու Ֆբ-ում դնել էտ նկարները:
Թող ինձ ճիշտ հասկանան Լիկան ու իր երկրպագուները, ես չեմ ասում՝ խի՞ ա անում. իրա գործն ա, ինչ ուզում ա թող անի: Իմ ստատուսը նրա մասին է, որ Դիանա Գրիգորյանը անուղղակի արդեն երրորդ սերիան է՝ կպնում է Լիկային:
Ես ոչ Լիկայի, ոչ էլ Դիանայի պաշտպանը չեմ, ուղղակի շատ էր «զռռում» էտ փաստը, դրա համար ասեցի՝ ձեզ էլ պատմեմ:
Դիանա, մի արա, սիրուն չի, դա ձեր թիմն ա:
Հարգանքով՝ սերիալագետ Անկախ:



