Panorama.am-ը գրում է․
«Ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը չի կարող երկար տևել: Ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ գտնեն երկուստեք ընդունելի լուծում, որը նաև կհամապատասխանի հակամարտող երկրների ժողովուրդների ցանկությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Նախքան հարցին պատասխանելն ասաց, որ խոսքը չի կարող գնալ դեսպանի դիրքորոշման մասին, ինքը պարզապես կարող է ներկայացնել Ֆրանսիայի դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, դեսպանն ասաց, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ այդ հարաբերությունները կարգավորվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



