Slaq.am-ը գրում է․
Այսօր ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը, որն այս նգամ նախագահում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով քվեարկության դրեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյան և նշեց, որ այս որոշման նախագիծն արդեն երկրորդ անգամ է լիագումար նիստում քվեարկության դրվում.«Խորհրդարանը հայտնվում է բավականին բարդ իրավիճակում»:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ հասկանալի է այն պատգամավորներին, ովքեր դեմ, կողմ կամ ձեռնպահ են քվեարկելու, հասկանալի է նրանց մոտեցումները.«Մեր խմբակցությանն այս անգամ ևս չի մասնակցելու քվեարկությանը»,- հայտարարեց Հանրապետական պատգամավորն ու հավելեց, որ ԼՂՀ անկախության մասին որոշումը պետք է ընդունել 131 կողմ ձայների առկայության դեպքում:
ՀՀ ԱԺ-ն 8 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դեմ չընդունեց Արցախի անկախության ճանաչման մասին որոշման նախագիծը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



