Ջեկի Չանն ու Հայաստանը...

ԱԺ մրցանակաբաշխությունը կատարյալ խեղկատակության է վերածվում: Մարդկանց զգալի հատված չգիտի, որ ինչ-որ մրցանակաբաշխության է մասնակցում, իսկ ՀՀԿ որոշ պատգամավորներ էլ վիզ դրած առաջ են գնում, տենաս ինչի՞ հաշվին՝ «լավ» նկարների, թե՞ «խելոք» մտքերի: Ասենք, լավ, X պատգամավորը հաղթեց այդ մրցույթում, մրցույթի կազմակերպիչները ասելու են՝ բրավո, Դուք ամենալավ պատգամավորն եք ու այդ խոսքերի ընթացքում իրանք իրանց լա՞վ են զգալու: Մի ծխեք առավոտները:

Գոռ Վարդանյանը նոր ֆիլմ է նկարել: Ապրի ինքը, մարդը գործ է անում քչից շատից, բայց այ խոսալուց իրա արածն ու խոսացածը իրար հետ չեն բռնում: Նա իր խոսքում նշում է, որ ցանկանում է գրավել միջազգային շուկան, հետո ասում է, որ ընդամենը մեկ ամսում է ֆիլմը նկարահանվել: Մեկ ամսում նկարահանված ֆիլմով մաքսիմում նկարահանող խմբի անդամներին գրավեք: Հետո Ջեկի Չանին հեգնում կամ թերագնահատում է: Այ Գոռ ջան, այ ախպեր ջան, մեծություններից միշտ էլ պետք է սովորել, իսկ կյանքի բերումով Ջեկի Չանը ոչ միայն մեծ դերասան է, այլ նաև լավ մարդ է, ով օգնում է բազմաթիվ մարդկանց: Կներեք իհարկե, բայց ես չեմ լսել ոչ մի անգամ, որ Գոռ Վարդանյանը ինչ-որ մեկին օգնի: Կարող ա՝ օգնել ա, ուղղակի ես չեմ լսել:

Թուրքական քաղաքականության մասին վերջերս սկսել ենք շատ խոսել: Մարդիկ կան՝ դարձել են Թուրքիայի պաշտպան ու թուրքի պաշտպան: Նրանց հիմնական արտահայտություններն են՝ «Հիմիկվա թուրքը ի՞նչ մեղավոր ա, որ տենց բան ա եղել: Դե պետք ա ներողամիտ լինենք»։ Աբդուլ Համիդը հայերին ջարդեց, Երիտթուրքերը հայերին ջարդեցին, Քեմալականները հայերին ջարդեցին, Սումգայիթի թուրքերը հայերին ջարդեցին: Աբդուլ Համիդի թուրքերը կապ չունեին Երիտթուրքերի հետ, Երիտթուրքերը՝ Քեմալականների հետ, Քեմալականները՝ Սումգայիթականների հետ, բայց բոլորն էլ չվարանեցին ու յաթաղանը բարձրացրեցին հայի գլխին: Հիմիկվա թուրքերն էլ չեն վարանի:

Համացանցում տարածվել է ինչ-որ հիվանդ, կամ առողջ՝ ուղղակի այդ կերպարի մեջ մնացած մի աղջկա տեսահոլովակ, ով երգում ու անիմաստ շարժումներ է անում: Ես ցանկանում էի շրջանցել այս թեման, բայց նրա մասին արձագանքը սպասվածից ավելի մեծ թափ ստացավ: Ի՞նչ եք կարծում՝ արժեր նման բուռն ձևով արձագանքել այդ տեսահոլովակին և սա այն դեպքում, որ նա ոչ մի արտառոց բան չի անում, համացանցը ողողված է այդպիսի տեսանյութերով, էլ չեմ ասում, որ Երևանում այդպիսի տեսարանի կարող ես հանդիպել թե՛ երթուղայինում, թե՛ քաղաքի կենտրոնում: Հ.Գ. մեր շատ երգիչ երգչուհիների տեսահոլովակներ դրանից շատ չնչին բաներով են տարբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել