ՀՀ ԱԳՆ-ն ցանկանում է տպագրական աշխատանքներ ձեռքբերել Panorama.am-ը գրում է․

Կառավարության առաջիկա նիստում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացնելու է նախագիծ՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» 190 օրինակ գրքի անգլերեն լեզվով և «Հայոց ցեղասպանության դատապարտումը օտարազգի դիվանագետների կողմից» 1000 օրինակ գրքի անգլերեն լեզվով տպագրական աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: 

«Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի 01. 01. 03. 06 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» (նախարարությունների աշխատակազմերի մասով) ծրագրով «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով հատկացված գումարներից, 5,120.0 հազ. դրամի տպագրական աշխատանքներ ձեռքբերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: …

Գնման ընթացակարգի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքները անհրաժեշտ է ձեռքբերել և բաշխել արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին մինչև 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել