Tert.am-ը գրում է․

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մակրոտնտեսական վերլուծությունների և ֆինանսական շուկաների բաժնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը կա՛մ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա կա՛մ չեզոք:

«Դա կախված է հնարավորություններից: Նախատեսված տնտեսական աճի պոտենցիալը տվյալ երկրի մասշտաբներում բավարար է, իսկ լրացուցիչ համագործակցությունը չպետք է վնասի, այլ պետք է ավելացնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունների կանխատեսումներով՝ ԵՏՄ անդամակցությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, մինչդեռ 2015թ.-ի բյուջեով կանխատեսված տնտեսական աճը շատ ավելի քիչ է, քան այս տարի էր:

Հարցին, թե արդյոք 4,1%-ի կանխատեսումը արվել է՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը, տնտեսագետը պատասխանեց, որ ԵՏՄ նախագծում միայն տնտեսական քաղաքականության գծով է որոշակի հարցերի անդրադարձ եղել, մյուս կողմերով ԵՏՄ անդամակցության հարցը բյուջեի մեջ, կարելի է ասել, բաց է:

«Այդ առումով, ես կարծում եմ, որ դեռևս այդ հանգամանքը դիտարկված չէ: Պարզապես ընդհանուր տնտեսական իրավիճակը հաշվի առնելով՝ տնտեսական աճի կանխատեսումները նման տիպի են: Չենք կարող ասել, որ ԵՏՄ անդամակցության հարցը, որպես այդպիսին, տնտեսական աճի գործողությունների մեջ ամբողջությամբ դիտարկված է»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել