Tert.am—ը գրում է.
ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
Չնայած և հանրապետականները, և դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:
Մի քանի գլխավոր հայամետ դեմոկրատ սենատորներ կկորցնեն իրենց ղեկավար պաշտոնները՝ նոր հանրապետական մեծամասնության պատճառով: Օրինակ՝ սենատոր Ռոբերետ Մենենդեսը, որը հայկական հարցերով A+ է գնահատվում Հայ Դատի հանձնախմբի կողմից, այլևս չի նախագահի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրան կփոխարինի հանրապետական սենատոր Ռոբերտ Քորկերը (D+), մեկն այն հինգ հանրապետական սենատորներից, որոնք անցյալ ապրիլին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բացի այդ, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը (A) կդառնա փոքրամասնության առաջնորդ: Նրան կփոխարինի սենատոր Միթչ ՄակՔոնելը (C+), որն աջակցություն է ստացել Հայ Դատի հանձնախմբի կողմից վերընտրվելու համար: Սենատոր ՄակՔոնելը դրական է քվեարկել որոշ հայկական հարցերի վերաբերյալ
Պատկերն ավելի պայծառ չէ Ներկայացուցիչների պալատում՝ հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ նրա բարձրագույն ղեկավարության դիրքորոշման առումով: Հանրապետական խոսնակ Ջոն Բոեները, որ կտրուկ աճ է ստացել իր կուսակցության մեծամասնության համար, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցով: Զարմանալի չէ, որ Հայ Դատի հանձնախումբը նրան C գնահատական էր տվել: Հույսի մի շող է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քեվին ՄակՔարտին (B-), որն ստացել է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վերընտրվելու համար և սերտ կապեր է պահպանում իր հայ ընտրողների հետ: Բարեբախտաբար, կոնգրեսական Էդ Ռոյսը (A+), որը ևս վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը, դեռ կնախագահի Արտաքին հարաբերությունների կարևոր հանձնաժողովում:
Զարմանալի չէ, որ թուրքական լրատվամիջոցները հոխորտում են Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար: «Հանրապետականները Հայկական հարցում նախընտրում են Թուրքիային», այսպիսին էր թուրքական «Սաբահ» թերթի խորագրերից մեկը: Լրագրող Ռաջիփ Սոյլուն գրել է. «Սենատի ներսում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կօգնեն Թուրքիայի անախորժ փորձառությանը Կոնգրեսի հետ»: Սենատոր Մենենդեսի «հեռացումը» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «կօգնի Սենատում Թուրքիայի անհարմար և թույլ դիրքին»: Լրագրողը շարունակեց՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության վերահսկողությունը անվանելով «ևս մեկ լավ լուր Թուրքիայի համար, քանի որ պալատի խոսնակ Ջոն Բոեներն արդեն խոստացել է Հայկական հարցը չբերել պալատի օրակարգ»: «Կոնգրեսը չի զբաղվի այս հարցով: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», ասել է նա Անկարա կատարած իր այցելության ժամանակ 2014 թ. ապրիլին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



