Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ նպատակով ՀԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական և տեխնիկական հսկայական օժանդակության համար: Զրուցակիցները հաջողված և արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը, ապա քննարկել «Երկրի գործընկերության ներկա (2014-2017թթ.) ռազմավարության» իրականացման հետագա ընթացքը: Որպես Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններ՝ վարչապետը կարևորել է, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարևորվել է նաև սոցիալական, տեսչական, ավիացիայի, հարկային ոլորտներում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



