Չեմ հասկանում, թե ինչու են պայքար սկսել Գոռ Վարդանյանի ու նրա նկարահանած ֆիլմերի դեմ:
Գոռի կինոն իմը չէ, ես նախընտրում եմ էլիտար-պոետիկ կինոն, ինտելեկտուալ կինոն, սակայն դա չի նշանակում, որ պիտի արշավանք կազմակերպեմ նրա դեմ:
Գոռը նկարահանում է այսպես կոչված հոլիվուդյան կոմերցիոն կինեմատոգրաֆի բոլոր կանոններով և երբեմն անգամ ավելի հետաքրքիր կինո է ստեղծում՝ ելնելով ժանրի և շուկայի պահանջներից:
Մեր հեռուստաեթերով, մեծ էկրանին հարյուրավոր ֆիլմեր են ցուցադրվում, որոնք արված են նույն կոմերցիոն կինոյի «գեղագիտությամբ», ու շատերը հիանում են, ոգևորվում...
Փոխեք Գոռ Վարդանյանի ֆիլմերի հերոսների անունները և ազդագրից ջնջեք նրա անունը, գրեք ինչ-որ «յանկիական» անուն-ազգանուն...
Խելագարված կգնան դիտելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/577141272390335?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել