Ցավակցում եմ...

Լեզուս մի տեսակ չի պտտվում՝ եռյակին եռյակ ասեմ, որովհետև այնտեղ եռյակ չեմ տեսնում: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարություններ են տարածում, իրար են պատասխանում, ինչ-որ ֆոն են ստեղծում, թե լուրջ աշխատում են ու բան չմնաց՝ հեսա կհաղթեն, բայց կրկնում եմ այդ ամենով նրանք ֆոն են ստեղծում ու ոչ մի լուրջ բան չեն անում: Ժառանգությունն էլ սարերի հովին ա իրան տվել ու խորը քուն ա մտել: Եռյակը թեժ աշուն էր խոսք տալիս, բայց աշնան վերջ իրանք իրար մեջ ավելի շատ են գզվրտվում, քան արտաքին միջավայրում: Բարի ժամանց, տղեք:

Լևոն Մութաֆյան ջանն ինքն էլ չի հասկանում՝ էս կյանքից ինչ ա ուզում: Էս մեր պրն. Մութաֆյանը հիմա էլ Կոմիտաս Վարդապետի հետ ա կռվում: Այ պրն. Մութաֆյան ջան, նենց ես խոսում, որ իմ մոտ սկսում է կասկածնել առաջանալ: Մտածում եմ՝ կարող ա՞ պատահի ինչ-որ աղանդավորական կազմակերպությանն ես հարում, մեր վրա խաբար չկա: Հավատացնում եմ Ձեզ, Հայաստանում շատ աղանդավորական կազմակերպություններ կան, որ ՀՀԿ պատգամավորներից ավելի լավ են փող լվում, իսկ Ձեր արտահայտություննեով Դուք հայ եկեղեցու հիմքերը աղանդավորների հետ հավասար խալխլում եք:

ISIS-ը հայտարարություն է տարածել, որ Աբու Բաքր Ալ Բաղդատին ծանր վիրավոր է: Կոպիտ ասած՝ սրանք քաղաքակիրթ աշխարհ են ուզում ձևանան ու չեն ուզում ասեն, որ Բաղդատիին հեռացրել են գլխավորի պաշտոնից: Մի քիչ զարգացած լինեին, ուղղակի մամուլի քարտուղար կունենային, որը կհայտարարեր՝ Պարոն Բաղդատին իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ այլ գործի անցնելու համար:

Հիմա ամենադաժան երևույթի մասին կխոսեմ, որն անվանում ենք ավտովթար: Երեկ Գյումրիում 7 հոգի զոհվեց, ու 7 ընտանիք այս պահին վշտի մեջ է: Ցավակցում եմ բոլոր ընտանիքներին, ձեր կորուստը անդառնալի է, ու խնդրում եմ, դուք դարձեք այն ընտանիքները, որոնք բոլորին կհորդորեն դանդաղ երթևեկել, մեքենան սարքին պահել ու պահպանել անվտանգության կանոնները: Բառերն այս պահին ձեզ չեն օգնի, բայց խորին ցավակցություններս ընդունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել