Cosmo.am-ը գրում է․
Գուցե դու էլ զարմանաս, բայց յուրաքանչյուր կնոջ էլ սազում է կարմիր շրթներկը. միայն մեկ նրբություն կա՝ պետք է ընտրել ճիշտ երանգը: Ու եթե այն ճիշտ է ընտրված՝ ելնելով դիմագծերի առանձնահատկություններից ու դեմքի մաշկի գույնից, ապա միայն շրթներկն էլ բավական է շլացուցիչ տպավորություն թողնելու համար:
Եվս մի հետաքրքիր փաստ. կարմիր շուրթերը շեղում են դեմքի «անկատարյալ» մասերը, օրինակ՝ անհավասար հոնքերը: Չմոռանամ նշել նաև, որ ամռանը կարմիր շուրթերը միշտ ակտուալ են և հատկապես երեկույթների ժամանակ անմոռանալի տպավորություն են թողնում: Դե՛ ինչ, համոզված եմ ՝ չես համբերում կարդալ այն մասին, թե ինչ երանգի կարմիրը կսազի ՀԵՆՑ ՔՈ մաշկին: Իսկ նկարները կօգնեն քեզ ավելի հեշտ կողմնորոշվել. սկսեցի՛նք:
1. Կարմիր #1
Դարչնագույն աչքերի ու կարծես թեթև արևահարված մաշկի դեպքում կարմիրի ավելի մուգ երանգն ընդգծում է աչքերը:
Լորեն Քոնրադ
2. Կարմիր #2
Ցորենագույն մաշկի ու կապույտ աչքերի դեպքում տեղին է կարմիրի ավելի բաց երանգը, բայց ոչ նարնջագույն: Այս գույնի հետ պետք է զգույշ լինել, որպեսզի այն ավելի կարմիր լինի, քան նարնջագույն:
Էլիզաբեթ Մոս
3. Կարմիր #3
Այսպիսի մաշկի դեպքում և բաց դարչնագույն, կանաչ աչքերի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կարմիր շրթներկ՝ դարչնագույն երանգներով: Թեթևակի փայլը կօգնի թարմություն հաղորդել, ոչ թե ծանրացնել դիմահարդարումը:
Էնդի Մաքդաուել
4. Կարմիր #4
Բրոնզագույն երանգ ունեցող մաշկի դեպքում դիմահարդարումը նույնիսկ ավելորդ է: Կարելի է օգտագործել դեղձագույն երանգ ունեցող կարմրաներկ ու հագեցած կորալյան կարմիր շրթներկ՝ փայլով կամ առանց փայլի:
Քորթնի Քարդաշյան
5. Կարմիր #5
Բրոնզագույն մաշկ, սակայն բաց դարչնագույն, կանաչ աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում վարդագույն երանգներ ունեցող կարմիր շրթներկը, որն ընդգծում է դեմքը, հատկապես աչքերը: Չմոռանաս շուրթերդ եզրագծել նույն երանգի մատիտով:
Ջեննա Դեվան
6. Կարմիր #6
Մուգ մաշկը, որն ունի ոսկեգույնի երանգներ, լավ է դիտվում անյուղ կարմրանարնջագույն շրթներկով: «Չոր» էֆեկտ ստանալու համար պետք է շրթներկը քսելուց հետո անձեռոցիկով հեռացնել շրթներկի յուղային մասը:
Սելիտա Իբենքս
7. Կարմիր #7
Սպիտակ մաշկ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում ընտրել հագեցած, սակայն անփայլ ու հնարավորինս «չոր» կարմիր շրթներկ. միայն ուշադիր եղիր, որ շուրթերիդ ծայրերը հստակ գծվեն, այս հարցում քեզ կօգնի շուրթերի մատիտը:
Քեյթ Բոսվորթ
P.S. Մի բան էլ, հաստատ պետք կգա ;) վրձինն օգնում է ճիշտ եզրագծերով քսել շրթներկը, իսկ մատիտի ծայրով շրթներկ քսելու դեպքում գույնն ավելի հագեցած է լինում՝ լրացուցիչ ծավալ տալով շուրթերին: