Երեկ «Ազատություն» ռադիոկայանով թեժ քննարկում էին այն, որ Ռուսաստանն իր ռազմաբազաների համար ոչ միայն Հայաստանին չի վճարում (թեպետ՝ այլ երկրներում տեղակայված ռազմաբազաների համար վճարում է), այլև Հայաստանն ինքն է իր բյուջեից այդ ռազմաբազաների ծախսերի 50 տոկոսը վճարում....Այ քեզ բա՜ն... էս ի՞նչ մեղք ենք. իսկական՝ «Մեր հայրենի, թշվառ, անտեր»: Համ ՀՀ տարածքում ռազմաբազաների համար չի վճարում, համ էլ ՀՀ քաղաքացիների ջրի ու լույսի վարձն է անընդհատ ավելացնում Ռուսաստանը, մեր ո՞ր մեղքի համար... Տեսնես գոնե լույսի ու գազի վարձը վճարու՞մ են... Գոնե ՀՀ քաղաքացիների ԽՍՀՄ ավանդներին էդ դեպքում Ռուսաստանը տեր կանգնի ու «մեծ եղբոր» իրավունքով փոխհատուցի՝ 25 տարվա կտրվածքով ու տարեկան տոկոսադրույքներով: Ու վատն այն է, որ որոշ ՀՀ քաղաքացիների մոտ այն մտածելակերպն է դեռ իշխում, որ մենք պետք է ուրախ լինենք, որ Ռուսաստանի ռազմաբազաները մեր տարածքում են, որ հակառակ պարագայում «թուրքը վրա կտա»: Էլ չեն ասում, որ եթե այդքան «եղբայրական» ենք, ինչու՞ է Ռուսաստանը Ադրբեջանի վրա զենք ծախում: Հիմա էլ պահանջ են դրել, որ Եվրասիական միություն մտնենք այն պայմանով, որ Ղարաբաղի ու Հայաստանի միջև մաքսային սահման տեղադրվի.... Սա արդեն վերջն է. վերջ ՝ անկախության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել