Այնուամենայնիվ, Բեռլինի պատը ֆրանսիացիներն են քանդել: 2009 թ.ին, երբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Սարկոզին Ֆեյսբուքում գրեց, թե պատը քանդելու օրը ինքը եղել է Բեռլինում, ֆրանսիացիները մի լավ զվարճացան` պարզելով, որ պատի մոտ Սարկոն լուսանկարվել է պատմական օրվանից մեկ շաբաթ անց: Նախագահն այդ օրերին ծաղրանկարիչների գլխավոր հերոսն էր:
Հինգ տարի անց ֆրանսիական մամուլը պարզել է, որ այնուամենայնիվ պատմական իրադարձության մեջ ֆրանսիացու մատը խառն է: Նշանավոր օրվա խորհրդանիշներից մեկը համարվող լուսանկարում մուրճով պատը քանդող երիտասարդը Ֆրանսիացի Լորանն է: Նրա լուսանկարը հայտնվել է աշխարհի ամենահեղինակավոր թերթերում ու ամսագրերում, որոշ տեղական թերթեր «գերմանացի երիտասարդից» լեգենդ են սարքել` նրա հետ հարցազրույցներ հորինելով: Իսկ Սեն Մարտեն կղզում նույնիսկ նամականիշ են թողարկել նրա և Հերմուտ Քոլի նկարով:

Իսկ դուք ասում եք` միայն հայերն են իրենցով անում դարակազմիկ իրադարձությունները և ջերմեռանդորեն բացահայտում դարի մարդկանց ծագումը, որն անպայման հայկական է: :)))

http://rue89.nouvelobs.com/…/berlin-novembre-1989-a-retrouv…


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել