Վարդան Պետրոսյանի «Հայերն ու հավերը» հայտնի մանրապատումը համոզիչ կերպով ապացուցում է, որ Ստամբուլից ու Սումգայիթից մինչև Մոսկվա ու Կրասնոդար հայերը չեն սովորում սեփական սխալների վրա ու կրկին ու կրկին թշնամու կուտն են ուտում, մտնելով նույն թալակը` լինի դա 1908 թ. երիտթուրքական սահմանադրությունը, 1920 թվականի բոլշևիկյան ԽՍՀՄ կամ 2015 թվականի եղեռնային ռուս-թյուրքական միավորումը: Սակայն անբացատրելի այդ անմեղսունակությունը գործում է ոչ միայն արտաքին վտանգի դեպքում: Բավական էր նայել վերջերս մարդաշատ Թատերական հրապարին ու դրա հարթակին... Այնտեղ կանգնած եռյակի կազմից Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին հրապարակ էր կանչել 2008 թ., սակայն հետո լքել էր նրան ու մնացել տանը: Նույն եռյակի կազմից Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին հրապարակ էր կանչել 2013 թ., սակայն նույնպես լքել ու գնացել էր` աղոթելու ոստիկանապետի հետ: Ու վերջապես Գագիկ Ծառուկյանը առաջին երկուսի բազմաթիվ պնդումների համաձայն, եղել էր մեկը նրանցից, ով ժողովրդի դեմ ուժ ու բռնություն էր կիրառում իշխող խունտայի պատվերով: Եվ, այնուամենայնիվ, նույն ժողովրդի որոշ զանգվածներ կրկին ու կրկին հավերի պես մոտենում ու մտնում են նույն թալակը՝ նույն կուտն ուտելու համար... Մենք ենք մեր հավերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=858531730847049&set=a.369814906385403.92486.100000706916433&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել