Civilnet.am-ը գրում է.
Ես մեծացել եմ մանկատանը (կարծեմ, սա գաղտնիք չէ): Արդեն իսկ այս նախադասությամբ դատապարտում եմ իմ մորը, մինչդեռ նպատակս դա չէ: Իմ տեղեկություններով` մայրս հիմա պայքարում է անբուժելի հիվանդության դեմ (իրական պայքարը միշտ ապարդյուն է): Ես ուզում եմ, որ նա ապրի, նա իմ մայրն է. Ես սիրում եմ նրան ոչ այն բանի համար, որ ես կամ, ապրում եմ, այլ` որ իմ պատճառով չի թաթախվել մեղքի մեջ, այլ խոսքով՝ աբորտ չի արել: Մինչդեռ ես նրա երջանկության պլաններում չեմ եղել: Ես նախատեսված չէի, երբ նա սիրահարված էր իմ հորը, որն արդեն երու որդի ուներ ուրիշից: Գոնե 1972-ին Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղում նման հարցերը խիստ են դրվել: Մայրս հղիությունը տարել է ծնողներից ու եղբայրներից թաքուն: Մինչդեռ ես, հասկանում եք, առոք-փառոք անցել եմ էմբրիոնից նորածին լինելու ամենօրյա ճամփան: Այս մանրամասներն ինձ չեն զարդարում, այս մանրամասների յուրաքանչյուր դրվագում այս ամենի մասին պատմելու արդարացումը չունեմ, քանի որ հաղթողը մայրս է, ես չեմ: Խորհրդային կրթությունից զատ մանկատանը նախորդ դարի 80-ականներին կար «այլընտրանքային» կրթություն՝ մենք սովորում էինք մեր ծնողների հասցեին հնչող անեծքներին: Լավագույն անեծքը՝ ետ քցողդ շուն դառնա:
Երեկ տեղեկացա, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքերի և ոտքի թաթի ծնված երեխան տեղափոխվելու է մանկատուն: Ծնողներն իրենց խաբված են զգում բժիշկների անփութության պատճառով: Բժիշկները նրանց չեն տեղեկացրել, որ պտուղը լուրջ արատներ ունի: Բժիշկներն ասում են, որ իրենք չեն նկատել այդ արատները, ինչը ծնողներին թույլ չի տվել ինքնուրույն տնօրինել պտուղի ճակատագիրը, թեպետ Հայաստանի գլխավոր մանկաբարձն էլ է ասում, որ եթե նկատեին, պտուղը կհեռացնեին: Երեխան ծնվել է նշված արատներով, ինչը փաստի առաջ է կանգնեցրել ծնողներին: Ուստի նրանք որոշել են հրաժարվել երեխայից, քանզի նրան առանց ձեռքերի և ոտքի թաթի չէին պատկերացնում: Արատներով երեխա խնամելը հոգս է, ծնողներն ամեն օր անիծելու են իրենց չար բախտը, բժիշկներին: Ի վերջո, բացառված չէ՝ սկսեին միմյանց մեղադրել ու բաժանվել: Եթե չբաժանվեին, ստիպված էին լինելու նորից երեխա ունենալ, անպայման առողջ երեխա և այդ մեկին բոլոր առումներով գերադասել նախորդից: Ծնողներն այսպիսով պատրաստ չեն մի ակնթարթում շուռ եկած իրականության ամբողջ ապագային: Ցանկացած հայ մայր, բացառված չէ՝ հայր, նույն հարցն է տալիս՝ իսկ ի՞նչ պետք է անեին նրանք այդ երեխայի հետ, որն ավելի շուտ բժիշկների «ստեղծագործությունն» է, քան իրենց:
Ըս իս՝ մանկատուն տեղափոխելը լավագույն լուծումն է: Երեխան ծնվել է և բարբարոսություն է քննարկելը, որ եթե բժիշկները բարեխիղճ լինեին, նրան կարելի էր որպես անորակ պտղի հեռացնել: Երեխա ունենալու մոր բերկրանքը և այդ երեխայի ապրելու իրավունքը պետք է տարանջատել: Բերկրանքը փոշիացվել է երկունքի ցավերից հետո, քանի որ մայրն այդպիսինին չէր սպասում, նա վճիռ չի կայացրել նրան ունենալու, եթե նույնիսկ երեխան հորթի գլխով է: Այն պահից, երբ մայրը խաբված է ու կայացնում է հրաժարման վճիռը, ինքը մայր չէ, այլ՝ վերստին կին, որը պետք է սպասի մայրանալու հաջորդ առիթին: Ինքը պետք է մոռանա, որ ինը ամիս երեխա է կրել որովայնում, և այդ երեխան ապրում է, կա: Հասկանալի է այդ երեխայի հոր և մոր վիճակը, պարզ է նաև, որ միշտ ավելի հեշտ է քրիստոնյա երևալ ուրիշի փորձությունների հաշվին: Ինը ամիս մայրը մտածել է, որ առողջ պտուղ է կրում որովայնում: Հրաժարվելով նրանից, մայրը իր հետծննդյան շոկի դեմ է կռիվ տվել, ի վերջո, ինչպես ասում են, մայրը «ապրանքը» վերադարձրել է նրանց, որոնց «մեղքով» ծնվել է երեխան: Ուշադրություն դարձրեք, այստեղ բժիշկների «մեղքը» (Աստված երկար կյանք տա նրանց) ընդամենը պտուղի զարգացումը կանխելու փորձեր չանելն է:
Ես մեծացել եմ մանկատանը (կարծեմ, սա գաղտնիք չէ): Արդեն իսկ այս նախադասությամբ դատապարտում եմ իմ մորը, մինչդեռ նպատակս դա չէ: Իմ տեղեկություններով` մայրս հիմա պայքարում է անբուժելի հիվանդության դեմ (իրական պայքարը միշտ ապարդյուն է): Ես ուզում եմ, որ նա ապրի, նա իմ մայրն է. Ես սիրում եմ նրան ոչ այն բանի համար, որ ես կամ, ապրում եմ, այլ` որ իմ պատճառով չի թաթախվել մեղքի մեջ, այլ խոսքով՝ աբորտ չի արել: Մինչդեռ ես նրա երջանկության պլաններում չեմ եղել: Ես նախատեսված չէի, երբ նա սիրահարված էր իմ հորը, որն արդեն երու որդի ուներ ուրիշից: Գոնե 1972-ին Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղում նման հարցերը խիստ են դրվել: Մայրս հղիությունը տարել է ծնողներից ու եղբայրներից թաքուն: Մինչդեռ ես, հասկանում եք, առոք-փառոք անցել եմ էմբրիոնից նորածին լինելու ամենօրյա ճամփան: Այս մանրամասներն ինձ չեն զարդարում, այս մանրամասների յուրաքանչյուր դրվագում այս ամենի մասին պատմելու արդարացումը չունեմ, քանի որ հաղթողը մայրս է, ես չեմ: Խորհրդային կրթությունից զատ մանկատանը նախորդ դարի 80-ականներին կար «այլընտրանքային» կրթություն՝ մենք սովորում էինք մեր ծնողների հասցեին հնչող անեծքներին: Լավագույն անեծքը՝ ետ քցողդ շուն դառնա:
Երեկ տեղեկացա, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքերի և ոտքի թաթի ծնված երեխան տեղափոխվելու է մանկատուն: Ծնողներն իրենց խաբված են զգում բժիշկների անփութության պատճառով: Բժիշկները նրանց չեն տեղեկացրել, որ պտուղը լուրջ արատներ ունի: Բժիշկներն ասում են, որ իրենք չեն նկատել այդ արատները, ինչը ծնողներին թույլ չի տվել ինքնուրույն տնօրինել պտուղի ճակատագիրը, թեպետ Հայաստանի գլխավոր մանկաբարձն էլ է ասում, որ եթե նկատեին, պտուղը կհեռացնեին: Երեխան ծնվել է նշված արատներով, ինչը փաստի առաջ է կանգնեցրել ծնողներին: Ուստի նրանք որոշել են հրաժարվել երեխայից, քանզի նրան առանց ձեռքերի և ոտքի թաթի չէին պատկերացնում: Արատներով երեխա խնամելը հոգս է, ծնողներն ամեն օր անիծելու են իրենց չար բախտը, բժիշկներին: Ի վերջո, բացառված չէ՝ սկսեին միմյանց մեղադրել ու բաժանվել: Եթե չբաժանվեին, ստիպված էին լինելու նորից երեխա ունենալ, անպայման առողջ երեխա և այդ մեկին բոլոր առումներով գերադասել նախորդից: Ծնողներն այսպիսով պատրաստ չեն մի ակնթարթում շուռ եկած իրականության ամբողջ ապագային: Ցանկացած հայ մայր, բացառված չէ՝ հայր, նույն հարցն է տալիս՝ իսկ ի՞նչ պետք է անեին նրանք այդ երեխայի հետ, որն ավելի շուտ բժիշկների «ստեղծագործությունն» է, քան իրենց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ