Newsbook.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը նոյեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ կինը` 1973 թ. ծնված Սոնյա Ավետիսյանը, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նոյեմբերի 6-ին Սոնյա Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում որպես անհայտ կորած: Հագին եղել է սև կաշվե բաճկոն, սև անդրավարտիք, բարձրակրունկ կոշիկներ: Արտաքին նշաններն են` հասակը 150-155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը կլորավուն, մազերը սև` միջին երկարության, աչքերը՝ սև: Սոնյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-07-04, 094-13-43-03 կամ 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել