Cosmo.am-ը գրում է․
Երանգաքսուքի ընտրությունն իրականում բարդ գործ է. նույնիսկ ըստ երանգի անթերի ընտրված երանգաքսուքը կարող է փչացնել քո դիմահարդարումը, եթե այն չի համապատասխանում քո մաշկի տիպին. այն չի թողնի, որ մաշկն ազատ շնչի կամ, ընդհակառակը, պաշտպանվի արտաքին վնասակար ազդեցությունից:
Չոր մաշկ ունենալու դեպքում լավագույնը յուղային հիմքի վրա պատրաստված երանգաքսուքն է:
Յուղոտ մաշկի դեպքում վերցրու ջրային հիմքով քսուք կամ պինդ երանգաքսուք, օրինակ՝ մատիտ տարբերակը:
Ընդհանրապես հեղուկ հիմնաքսուքը հարմար է մաշկի բոլոր տիպերի համար, պարզապես պետք է ուշադրություն դարձնել յուղի պարունակությանը:
Եթե մաշկը զերծ է անհարթություններից, ապա ընտրիր գել-քսուք, իսկ եթե մանր բորբոքվածությունը ծածկելու խնդիր ունես, վերցրու խիտ քսուքներ:
Դիմափոշի օգտագործելիս հատկապես ուշադրություն դարձրու T-անման գոտուն:
Կոմպակտ դիմափոշին անփոխարինելի է, երբ դու տանը չես, իսկ քիթիկդ փայլում է:
Հասարակ, ոչ խտացված դիմափոշին ավելի հարթ է նստում մաշկին, և սպունգի վրա վերցվող չափաբաժինները կարելի է չվերահսկել:
Cosmo խորհուրդ
Եթե ուզում ես ստուգել՝ ինչ հիմքով է պատրաստված երանգաքսուքը, մի կաթիլ կաթացրու ջրի մեջ ու բաժակը թափահարիր. եթե հեղուկը պղտորվում է, ուրեմն քսուքը ջրային հիմքով է, իսկ եթե կաթիլը պղպջակի է նմանվում, իսկ թափահարելիս բաժանվում է ավելի մանր պղպջակների, ապա այն յուղային է: