«Սենց», «նենց» ու այդակարգ բառամթերք նախընտրողներին, օժանդակ բայը ա-ով գրողներին հարց. Ճիշտ կլինի՞, եթե այսուհետ գեղարվեստական, գիտական գրականություն, մեծերին ու փոքրերին հասցեագրված կինոնկարներ թարգմանելիս այլոք ևս առաջնորդվեն Ձեր որդեգրած սկզբունքով, եթե հայոց այս ու այն վայրում ծնված, ապրող մտավորականները նույնպես հետևողական զարկ տան գավառաբարբառին:
Անցյալում գրական հայերենը հեռացել է խոսակցականից, որովհետև մատենագրի գործը մի քանիսն է ընթերցել, դուրս չի եկել արքայի, իշխանի, մեծահարուստի, մեհյանի, վանքի պահոցից: Այսօր պորտաբաց հեռուստալրագրողին, ոմն արվեստագետին, գործչին ունկնդրում են տասնյակ հազարները, ծանուցող լուսագրերին, տարանուն կայքերին ու ֆեյսբուքյան հղումներին մեծաքանակ աչք է հետևում, ըստ այդմ՝ խոսքը կարող է բազումների թե կրթել ու թե խեղել...



