Cosmo.am-ը գրում է.
Բացահայտիր մարմնի անթերի մաշկի գաղտնիքներն ու ապահովիր ինքնավստահության քո չափաբաժինն այս ձմեռ:
Շերտազատում
Գաղտնիք չէ, որ ձմռանը մաշկը չորանում է և հագուստի շերտի տակ սկսում է թեփոտվել ու ձգվել: Նման տհաճ երևույթները բացառելու համար ձմռանն առավել քան երբևէ կարևոր է մարմնի մաշկի ամենօրյա խնամքը. մի՛ զլացիր և լոգանք ընդունելիս սկրաբով արագ մերսիր ողջ մարմինդ: Երբ մաշկն ազատվում է մեռուկացած բջիջների շերտից, այն պատրաստ է անցնելու հաջորդ փուլին:
Խոնավացում
Խոնավացնող քսուքներն ավելի լավ են ներծծվում մաշկի մեջ, եթե այն մաքրված է մեռուկացած բջիջներից: Նույնիսկ ամենալավ լոգանքի գելը ձմռանը չի փրկի քո մաշկը չորությունից. ահա թե ինչու է չափազանց կարևոր ամենօրյա խոնավացումը:
Գալա ելույթ
Խնամված, խոնավացված, թավշյա մաշկը կարելի է զարդարել տոնական տրամադրությամբ։ Թող քո մաշկը փայլի առկայծող հատիկներով երեկոյան սաֆիտների լույսի ներքո։ Այդպիսի արդյունքի կարող ես հասնել բազմաթիվ տարբերակներով՝ մարմնի փոշի, քսուք, սփրեյ. ընտրիր՝ որը ցանկանաս: