Newsbook.am-ը գրում է․

Աշխարհահռչակ հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը մտադիր է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից: Սթուոնը նշել է, որ ֆիլմը ոչ գերարվեստական, այլ փաստավավերագրական կլինի: «Ես կցանկանայի նաև Վլադիմիր Պուտինի կարծիքն իմանալ այս ֆիլմի մասին: Ամերիկացիները չեն ցանկանում նրա անունը լսել, բայց ես կցանկանայի անձամբ հանդիպել Պուտինի հետ և հարցազրույց անցկացնել նկարահանվելիք ֆիլմի մասին»,- ասել է Օլիվեր Սթոունը:: Իր հերթին պաշտոնական Կրեմլը տեղեկացրել է գործակալություն, որ Նոյեմբերի 4-ին Ազգությունների Թատրոնում  կայացած Վասիլի Շուկշինի հիշատակի երեկոյի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ռեժիսոր Օլիվեր Սթոունն արդեն հանդիպել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել