Cosmo.am-ը գրում է․
Չոր մաշկի համար. Սև դառը սուրճի մրուրին մի պտղունց աղ ավելացրու, նույնքան դարչինի փոշի, 1 ճ/գ ցանկացած բուսական յուղ, 1 թ/գ շաքարավազ: Լավ խառնիր, եւ թեթևակի մերսումներով նրբորեն քսիր դեմքիդ: 10 րոպեից հետո լվա ոչ շատ տաք ջրով:
Արագ և էֆեկտիվ
Այս դիմակը կարող ես պատրաստել շատ արագ արդյունք ստանալու համար: Սև դառը սուրճի փոքր-ինչ ջրիկ նստվածքը խառնիր 1 թեյի գդալ ալյուրի աստիճան փոշիացված ընկույզի հետ: Լավ խառնիր, ապա նուրբ հարվածային շարժումներով քսիր դեմքին: 10-15 րոպե անց լվա գոլ ջրով:
Հնդկական սկրաբ
1 ճ/գ բնական մեղրը, կես թեյի գդալ կերակրի աղը խառնիր, շրջանակաձեւ նուրբ մերսումներով քսիր մաքուր մաշկին: 2 րոպե պահելուց հետո լվա տաք ջրով:
Հարավ-արաբական սկրաբ
Կես բաժակ հում բրնձի և կես բաժակ հում-չբովված սուրճի հատիկները հարկավոր է աղալ, փոշիացնել, ավելացնել 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ: Խառնիր եւ մերսումներով քսիր մաքուր դեմքիդ, պարանոցիդ, կարող ես նաև ամբողջ մարմնիդ: