Արդյո՞ք ճիշտ է մարտավարության տեսանկյունից եռյակի քաղաքական պասիվությունը: Ստացվում է, ոչ իշխանական ուժերը սկսում են համաժողովրդական շարժում, խոստանում են իշխանափոխություն անել, անցկացնում են երկու հանրահավաքներ, տրամադրում հանրությանը՝ առանց հետագա պլանավորված օրակարգի և գործընթացների:
Սրա ապացույցն այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնած միտքն է. «Այս պահին եռյակում քննարկումներ են ընթանում, բայց որևէ հստակ որոշում չկա»:
Եվս մեկ անգամ անդրադառնալով այս մտքին՝ հիշենք այն, որ նույն խնդիրը կար նաև եռյակի առաջին հանրահավաքից առաջ, երբ տարբեր ուժերի ներկայացուցիչներ նշում էին, որ դեռ քաղաքական օրակարգ չկա: Հիմա չեմ ուզում խոսել հարթակի օրակարգային բազմաթիվ կիքսերից:
Այսօր եռյակի ներսում «անիվը տեղից շարժելու» ուժ է պետք: Նման քաղաքական պասիվությունը հուսալքության ֆոն է ստեղծում հանրության մոտ: Ակնհայտ է՝ բացակայում է քաղաքական ներքին կոնսենսուսը, այլապես չի բացատրվում եռյակի չհամաձայնեցված հայտարարությունները՝ «ՀԱԿ» կուսակցության գործադիր քարտուղարի հայտարարած հանրահավաքի օրերն ու դրան հաջորդած մյուս ոչ իշխանական ուժերի կողմից հայտարարության հերքելը:
Այս մթնոլորտում «լուսանցքային մարգինալների» շարքերը կհամալրվեն ոչ իշխանականների կողմից: