Երիտհանրապետական լինելն ամեն մարդու բան չէ, դա անգամ կենսակերպ չէ ու առավել ևս՝ կուսակցական պատկանելիության ու տարիքային ցենզի մասին խոսող բան։ Թրի վրա նստած արծվի կուլտի ներկայացուցիչ չեն դառնում, այդպիսին ծնվում են, ու կան 13 հիմնասյուներ (սատանայի դյուժինը զուտ պատահականություն է), որոնց վրա հենված է իսկական երիտհանրապետականի հոգեկերտվածքը։
1. Գրպանում պետք է պահի «Գալուստ Սահակյանի խրատների ժողովածու»-ի գոնե երկու հատոր։
2. Կիլդիմ բռնի միայն վերադասի գիտական աստիճանին լուրջ սպառնալիքի դեպքում, անկախ նրանից, թե որտեղ է պաշտպանվում ատենախոսությունը՝ Ժողու՞մ, թե՞ Մարիոտում։
3. Ուսանողական տարիներին անպայման եղած լինի ուսխորհրդում։
4. Քաղաքում ուր էլ գնալիս լինի, անցնի Մելիք Ադամյանով ու քնքուշ հայացքով նայի մեր ներքին քաղաքականության այդ սև անցքին։
5. Համարի, որ իսկական Էլդորադոն Բազե ճամբարում է։
6. Պաշտի պատերազմի իրական հերոսներին, հատկապես՝ 5-րդ բրիգադի հերոսներին, այդ թվում նաև առուժենոսեց Տարոնին ու լեգենդար դաշտային հրամանատար Լֆիկին։
7. Գոնե մի անգամ գրած լինի «Ծերուկն անտանելի է դառնում» ՀԱԿ-ի հանրահավաքներից հետո։
8. Անպայման շեյր անի Սերժի արտագնա ելույթների ամբողջական սղագրությունները։
9. Առանց վայրկյան իսկ մտածելու, քնած թե արթուն, մեկից մեկ ասի, թե ով է եղել բոլոր ազգերի ու ժամանակների լավագույն ու ամենասիրված քաղաքապետը։
10. Անպայման սովորած լինի ժողում կամ էլ գոնե լավ ախպերներ ունենա այնտեղից։
11. Ունենա ախլքալաքցիների զորքերի կառավարման ռազմավարական ու մարտավարական հմտություններ։
12. Ոչ մի օր չծառայելով բանակում՝ ունենա մարտական մեդալներ ու ցանկացա պահին պատրաստ լինի նետվելու վիրտուալ գրոհի՝ սահմանային սրացման դեպքում։
13. Պետք է գոնե մեկ անգամ իր էջում շեյր արած լինի Տարոն Պարսամյանի երևակայական կորսյալ սիրո մասին սրտակեղեք գրառումը ու գոնե մեկ անգամ (որքան էլ դա դժվար լինի) լայքած լինի Սմբատ Ղահրամանյանի գրառումներից մեկը։
Հ.Գ. Ու իհարկե, մի գեղեցիկ օր պետք է անպայմանորեն իր հեռախոսի չխոլը փոխի ու արևմտյան սին արժեքներ քարոզող տրոյական չխոլի փոխարեն ունենա iՆժդեհ մակնիշի չխոլներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=627669987359493&set=a.610893089037183.1073741828.100003494916221&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել