Թե ինչպես Օբաման օգնեց հայ հաղորդավարինSlaq.am-ը գրում է․

Այսօր ԱՄՆ - ում ընտրություններ էր... 
Որպես ԱՄՆ քաղաքացի մի տեսակ նեղված եմ: Առավոտվանից ոչ մեկ դուռս չթակեց, ոչինչ չառաջարկեց, չգայթակղեց... Այ սենց էլ լոմկված գնում եմ քնելու...

Ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Արա Ղազարյանը:

Հարցին, թե արդյո՞ք ընտրել է Հանրապետական կուսակցությանը, նա պատասխանել է.

Տանս վարկի հետ կապված բանկի հետ վերաֆինանսավորման և տոկոսադրուքները իջեցնելու հետ կապված խնդիր ունեի: Բանկը 1 տարի մերժում էր իմ արդար պահանջը: Անձամբ նամակ գրեցի նախագահ Օբամային: Մեկ շաբաթ անց նախագահականից պատասխան նամակ եկավ՝ որտեղ գրված էր որ իմ պահանջը օրինական է: Բանկում հետաքննություն սկսեցին... Երկար բարակ չպատմեմ: Պարտքս իջեցրին իսկ տոկոսը 6,5 տոկոսից իջեցրին տարեկան 2%: Խոսքերն ավելորդ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել