Մենք որ տարրական դասարաններում էինք սովորում, եթե որևէ մեկը մեզ ասեր, որ մենք պետք է նաև արտադասարանային պարապմունքների մասնակցենք, կարող ա ծիծաղայինք դրա վրա. դպրոցը տալիս էր այն ամենը, ինչ պետք էր տարրական դասարանի աշակերտի համար։ Չեմ կարծում, թե հիմա չի տալիս, պարզապես անհասկանալի մոդա է դարձել երեխային դեռ վաղ հասակից ինչ-որ պարապմունքների տալը, կարծես դրանով երեխան դառնում է հանճար, գերընդունակ, վունդերկինդ, արդյունքում երեխայի մոտ առաջանում է գերհոգնածություն, զզվանք ոչ միայն տվյալ պարապմունքների, այլ առհասարակա սովորելու ու «դաս» կոչեցյալի հանդեպ, իսկ ամենակարևորը՝ այդ պարապմունքների պատճառով երեխան, օրինակ, զրկվում է բակում խաղալու ժամանակից, որը երեխայի սոցիալիզացվելու կարևորագույն գործոններից մեկն ա. մենք համ սովորում էինք դպրոցում, համ գիրք էինք կարդում, համ խաղում էինք, ու 1-9 դասարաններում գոնե ես որևէ արտադասարանային պարապմունքի չեմ գնացել ու չեմ էլ զղջում դրա համար։ Սովորող էրեխեն կսովորի անկախ ամեն ինչից, իսկ չսովորողին ինչքան ուզում ես լծի պարապմունքների, մեկ ա, ոչինչ էլ չի սովորելու։ ժամանակն ա, որ էրեխեքի ծնողները դա հասկանան ու ընդունեն. ի դեպ, արտադասարանային պարապմունքների փոխարեն, որը նույն «դաս» կոչեցյալն ա՝ ուղղակի կրկնակի ռեժիմով ու ոչ մի առանձնահատկություն չունի, քանի որ պարապողը նույն դպրոցի դասատուն ա, երեխային կարելի է տալ սպորտի, նկարչության, երաժշտական գործքիների պարապմունքների, որը հետագայում անպայման իր դրական հետքը թողելու է նրա վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31/posts/10152880957169090?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել