
Slaq.am-ը գրում է.
Ամփոփելով տարին Slaq.am-ը շարունակում է ներկայացնել ամենաազդեցիկներին: Այս անգամ մենք ներկայացնում ենք Հայաստանի տարբեր մարզերի ամեմաազդեցիկ դեմքերին:
Մարզերի ներկայացումը սկսում ենք հարավային դարպաս՝ Սյունիքից: Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում տեղի ունեցավ մարզպետի փոփոխություն մարզպետի պաշտոնում վերանշանակվեց նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նախկին տարիներին Սյունիքում ձևավորվել էր այնպիսի իրավիճակ, երբ ամենաազդեցիկ դեմքերը համարվում էին գործող մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, իսկ մարզպետ նշանակվելուց հետո նաև Մաքսիմ Հակոբյանի որդի՝ Վահե Հակոբյանը, ով կարճ աշխատեց և կարճ էլ պահպանեց իր ազդեցության գործակիցը, բայց մինչ այդ նա եղել է ԱԺ պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից և որպես պատգամավոր ևս ունեցել է որոշակի հեղինակություն և հարգանք իր ընտրողների մոտ:
Հետաքրքիր է այն, որ Մաքսիմ Հակոբյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնից հրաժարվելն ու Վահե Հակոբյանի ազատումը մարզպետի պաշտոնից, այս ընտանիքի դերակատարումը փաստացի զրոյականի մոտեցրեց Սյունիքին մարզում և այսօր նրանք գրեթե որևէ դերակատարում չունեն մարզում, թեև ունեն որոշակի բիզնեսներ և Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Սուրեն Խաչատրյանը փաստացի մնում է մարզի միակ ամենաազդեցիկ գործիչը, ով միանձնյա որոշում է մարզում տեղի ունեցող գործընթացները և չնայած որ մամուլն ուղղորդված քննադատում և փորձում է վարկաբեկել Սուրեն Խաչատրյանին, այնուամենայնիվ, նա վայելում է սյունեցիների մեծամասնության հարգանքը և հենց նրա անձի հետ են կապվում Սյունիքում առկա խնդիրների լուծումները: Այսօր, կարելի է ասել, որ Սյունիքի ամենաազդեցիկ և «հարց լուծող» պաշտոնյան դա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է:
Անդրադառնալով Վայոց Ձորի մարզին՝ պետք է նկատել, որ այս մարզում էլ այս տարի տեղի ունեցավ մարզպետի փոփոխություն, թեև որևէ մեկը դեռևս չի նշանակվել նոր մարզպետ, բայց այս մարզում ամեն ինչ հստակ է, ով էլ նշանակվում է մարզպետ, միևնույնն է՝ մարզում ամենաազդեցիկ դեմքերը մնում են ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը և «Արարատ Հայաթ» հյորանոցային համալիրի սեփականատեր, հայտնի գործարար և բարերար Սամվել Սարգսյանը, ով նախկինում, ի դեպ, եղել է այս մարզի և՛ մարզպետը, և՛ պատգամավորը: Այս երկու դեմքերն են լուծում հիմնականում մարզի բոլոր խնդիրները և ով էլ լինի մարզպետ՝ անուղղակի ենթարկվում է հենց նրանց: Պետք է նկատել, որ այս երկու գործիչների մեջ մեծ հաշվով մրցակցություն չկա, նրանք մեկը մյուսին օգնելով են փորձում մարզի խնդիրները լուծել: Հետաքրքիրը նաև այն է, որ այս մարդկանց ազդեցությունը մարզում երկար տարիներ է շարունակվում և կարծես թե այստեղ որևէ բան չի փոխվում: Ի դեպ, սա այն մարզերից է, որտեղ խնդիրներն իրականում այդքան էլ շատ չեն, որովհետև վերջին տարիներին այս ընտանիքների կողմից բավականին մեծ ներդրումներ են կատարվել մարզում, ինչը բերում է նաև խնդիրների լուծման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



