Ուշադրություն դարձրեք մեր գլխին մի նոր խաղ է կազմակերպվում
Վերատպում եմ Տիգրան Հոֆմանյանի էջում շարադրված հոդվաը, որը գրավեց ուշադրությունս։
Կարդացի վարը հրատարակուծ հոդուածը եւ մնացի զարմացած, իսկ բուն ըսէլիքս հոդվածը կարդալէ ետք պիտի գտնաք:
«Հայերը վերակենդանացնում են ԱՍԱԼԱ-ն». Անկարան հետախուզական և դիվանագիտական գրոհի է անցել
Monday, 19 September 2011 09:49 Hits: 900
Ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրման հայ գաղնի բանակ) և այդ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգիոն», որի անդամներն անցնում են զինվորական պատրաստություն: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
«ԱՄՆ-ում ստեղծված «Ամերիկահայերի լեգիոն» անվան տակ ձևավորված կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել համացանցում, մասնավորապես` Facebook սոցիալական ցանցում: Կազմակերպությունն իր նպատակն է հռչակել պայքարել Հայաստանի բոլոր թշնամի երկրների և կազմակերպությունների դեմ»,- գրում է «Սաբահը»` նշելով, որ կազմակերպության նպատակներից է նաև պաշտպանել Միացյալ Նահանգները ներքին և արտաքին թշնամիներից:
Վկայակոչելով սեփական հետախուզական աղբյուրները` «Սաբահը» գրում է, որ իրենց ձեռքում հայտնվել են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ապացուցում են այն հանգամանքը, որ կազմակերպության անդամներն անցնում են հատուկ զինվորական պատրաստություն:
«Մոտ 1000 անդամ ունեցող այդ կազմակերպությունում տիրում է ռազմական կարգուկանոն: Կազմակերպության անդամները Կալիֆոռնիայի տարբեր շրջաններում սովորում են կրակել ատրճանակից, հրացանից, դիպուկահար զենքից և ծանր զինատեսակներից: Բացի այդ, կազմակերպությունում գործում են հատուկ նշանակության թիմեր, որոնք բաղկացած են 2-5 մարդուց, և մարզվում են հատուկ գործողություններ, այդ թվում մահափորձեր իրականացնելու համար»,- գրում է թուրքական պարբերականը` նշելով, որ ստեղծված իրավիճակում Անկարան պատրաստվում է հակաքայլեր իրականացնել:
«Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգող այդ կազմակերպության գործունեությունը կանխելու համար Անկարան անցել է հետախուզական և դիվանագիտական գրոհի: Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) սկսել է տեղեկություններ հավաքել այդ կազմակերպության գործունեության մասին: Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամերիկացի պաշտոնյաներին զգուշացրել է այդ անօրինական զինված կազմակերպության մասին: Եվ եթե որևէ քայլ չձեռնարկվի «Ամերիկահայերի լեգիոնի» գործունեության կասեցման դեմ, Անկարան բողոքի նոտա կհղի Վաշինգտոնին: Սպասվում է, որ այդ թեման ԱՄՆ-ում կբարձրացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայի Էրդողանը, որը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին»,- գրում է «Սաբահը»:
Թուրքական պարբերականը գրում է նաև, որ «նեո-ԱՍԱԼԱ-կան նմանտիպ կազմակերպություններ» գործում են նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում:
«Վերջին շրջանում հատկապես թուրք-իսրայելական ճգնաժամի ֆոնին Իսրայելն սկսել է ակտիվ աջակցություն ցուցաբերել այդ կազմակերպություններին»,- նշում է թերթը:
Նախ զարմանալին այն է թէ թուրքերը ուրկէ լուր ունին ամերիկայի մէջ հայեր ինչով կը զբաղուին: Եթէ կը խօսինք գաղտնի բանակի մասին, ուրեմն անոր գոյութեան մասին որեւէ մէկ պէտք չէ որ գիտնայ, եթէ բան մը յայտնի է, ուրէմն կը դադրի գաղտնի ըլլալէ, իսկ եթէ այդ մասին թուրքական թերթերը կը գրեն, ըսել է անոր գաղտնիութիւնը սկիւտեղի վրայ արդէն մատուցուած է թուքական անվտանգութեան աշխատակիցներու այնպէս, ինչպէս այն կատարուեցաւ Ապօի պարագային, որը ՓՔՔ-ի պարագլուխն էր։
Եւ ամէն անգամ կը զարմանամ մեր միամտութեան վրայ, քանզի պատմութենէ երբէք դասեր քաղելու ջանք չենք նախաձեռներ եւ ամէն անգամ կը յայտնուինք պարապ տաշտակի առջեւ, քանզի երբէք հասկցանք որ քաղաքականութիւն շահ ըսել է, իսկ երբ մարդիկ սկսան գիտնալ քու շահի եւ անոր գաղտնիքներու մասին, ըսել է ամէն բան կորսնցնելու ճամբուն վրայ յայտնուած ես։
Թուրքական թերթէն առնուած տեղեկութիւնը ինքնին կը խօսի այն մասին, որ մեր թշնամին գիշեր ցերեը կը հետեւի թէ ինչ կ՚ընեն հայերը եւ յայտնի են պարագաներ երբ թուրքական հատուկ գործակալներու միջոցաւ քայքայիչ աշխատանքներ իրականացած են հայկական համայնքներէ ներս, ինչպէս 1956թ Լիբանանի մէջ, Շամօնի օրերուն, երբ օգտուելով մեր միամտութենէ հայու հանեցին հայու դէմ, եղբայրը՝ եղբոր դէմ։ Այս պարագային երկու կարեւոր խնդիր կայ. Միացեալ Նահանգներ ուր ամէն բան հսկողութեան տակ է եւ ոչ մէկ ճանճ անգամ չի կրնար առանց հսկողութեան մնալ, հանկարծ 1000 հայ, զէնքերը ձեռքներուն իրենց ուզածին նման մարզումներ կ’ընեն կրակելով տարբեր տեսակի զենքերէ չի բաւէր, դեռ հաթայ կու տան Սասունցի Դաւիթի նմանողութեամբ թէ ով քնած է թող արթըննայ ով արթուն է պատրաստ թող ըլլայ, քանի որ հայոց ԱՍՍԱԼ-ան պիտի գայ։ Մենք ալ միամիտ- միամիտ հաւատալով այս ամէնուն, հանկարծ պիտի սկսին հայերու անունով կատարուած գործողութիւններէ ոգեւորուած, լսել հայերու անունով պայթեցումներ, սպանութիւններ իրականանալ եւ աշխարհն ալ, անշուշտ մարդասէր աշխարհը, ազատամիտ եւ ժողովրդավար աշխարհն ալ պիտի մտածէ այս ինչ անպիտան են այս ափ մը հայերը, որոնք չեն կրնայ հանգիստ տիտի ընել իրենց տեղը, քանի որ - վերջին շրջանում հատկապես թուրք-իսրայելական ճգնաժամի ֆոնին Իսրայելն սկսել է ակտիվ աջակցություն ցուցաբերել այդ կազմակերպություններին-, այսինքն կը պարզուի, որ այս ամէնուն ետին ովքեր կեցած են, արաբներու շատ սիրած հրեաներ։ Ուրեմն եթէ այդպէս է սիրելի արաբ եղբայրներ, դուք որ հայերու կեցութեան տեղ տուած էք ձեր երկիրներու մէջ, տեսէք թէ այդ հայերը որու հետ կը համագործակցին, դեռ այս ալ չէր բաւէր այդ 1000 հոգին որոշած է ոչ միայն պայքարել Հայաստանի բոլոր թշնամիներու դէմ, այլեւ -պաշտպանել Միացեալ Նահանգները ներքին և արտաքին թշնամիներից- մաշալլահ։ Այսինքն հէյ՜ ալքաիդա գիտցիր եթէ համարձակիս չարութիւն մը ընել, ոչ թէ դիմացդ խեղճ ու կրակ Ամերիկեան բանակը պիտի ունենաս իր ամենայն հզօրութեամբը այլ հայկական գաղտնիագոյն բանակը իր 1000 դաւիթներով։ Իսկ հայաստանի մէջ ալ մարդիկ կամ Ծոմակ կը խաղցնեն կամ ալ բանաստեղուհիներ եւ դերասանուհիներ։ Արթնցէք քունեն ով միամիտ հայրենակիցներ ձեզի վերածած են կրկէսային մայմունի (կապիկի)…
Աստուած վերջը բարին ընէ։
Տիգրան Հոֆմանեան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/151801038294083?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել