Cosmo.am-ը գրում է․
Եվս մի քիչ, ու դու կանես ապշեցնող բացահայտումներ: Յուրաքանչյուր կետի դիմաց, եթե այն համապատասխանում է քեզ ու քո կյանքին, դիր «√» նշանը: Հնարավոր է՝ որոշ հարցեր տարօրինակ թվան: Բայց, փորձագետների պնդմամբ, հենց դրանք են, որ երևան են հանում ցնցող ճշմարտությունը:
Եթե յուրաքանչյուր հարցի համար «√» նշանն ավելի շատ է, քան դատարկ վանդակները, ուրեմն պատասխանն «այո» է:
Արդյոք զուգընկերոջդ աղջիկ ընկերը սիրահարվա՞ծ է նրան:
-
Նա երբեմն վեճի է բռնվում ընկերոջդ հետ։
-
Երբ հանդիպում ես նրա (այդ աղջկա) ընկերներին, հասկանում ես, որ վերջիններս արդեն բավական շատ են լսել քո մասին:
-
Երբ նա (ընկերուհին) խոսում է հետդ, նրա ձայնն ավելի խորքային է, քան ընկերոջդ հետ խոսելիս:
-
Զուգընկերոջդ ներկայությամբ նա ինքն իրեն շատ է դիպչում:
-
Քեզ հետ նա իրեն մտերիմ ընկերուհու պես է պահում, չնայած որ միմյանց այնքան էլ լավ չեք ճանաչում:
-
Նա սովորաբար ընկերոջդ կողմն է ուղղում բազուկը, ձեռքի ափը կամ թևերը։
Արդյոք մարդկանց զայրացնո՞ւմ են քո էլեկտրոնային հաղորդագրությունները:
-
«Շնորհակալությունը» հաղորդագրությունն ավարտելու քո մշտական ձևն է:
-
Ընկերներդ սովոր են քեզանից անվերնագիր հաղորդագրություններ ստանալ:
-
Երբ արձակուրդ ես գնում, ինքնապատասխանիչը երբեք չես միացնում:
-
Հաճախակի ես ստուգում էլեկտրոնային հասցեդ ու մտապահում, որպեսզի հետո պատասխանես:
-
Էլեկտրոնային նամակներիդ մեծ մասը հասցեագրված է լինում 4 կամ ավելի հասցեատերերի:
-
Երբեք ողջույններ կամ վերջաբաններ չես գրում, որովհետև պետք եղած դեպքում հասցեատերը կարող է տեսնել` ումից է նամակը:
Կնմանվի՞ նա Խորեն Լեվոնյանին առաջիկա 5 տարիների ընթացքում:
Նա վատ կեցվածք ունի. քայլում է կուզը հանած ու մի կողմ թեքված։
-
Նա թվային (DVR) տարբերակով ձայնագրությունների հսկայական հավաքածու ունի։
-
Նա գրասենյակային աշխատող է:
-
Նա միշտ կերել է այն, ինչ սիրտն է ուզել, ու երբեք քաշ չի հավաքել:
-
Երբ նրա հետ որևէ բան այնպես չէ, ապա մեղավորն անպայման ուրիշներն են:
-
Նա ջուր է խմում միայն այն դեպքում, եթե այդ պահին ընտրության այլ տարբերակ չկա:
Արդյոք դո՞ւր ես գալիս տնօրենիդ:
-
Գործի մեջ խեղդվում ես, իսկ նա նաև խնդրում է օգնել իրեն նոր նախագծի իրականացման հարցում:
-
Դիպչում է քեզ ձեռքի ափով (հակառակ դեպքում դիպչում է մատներով կամ ընդհանրապես այդ աստիճան չի մոտենում):
-
Պահանջում է, որ ներկա լինես հանդիպումներին, որոնք քեզ հետ նույնիսկ որևէ առնչություն չունեն:
-
Զանգում է գործնական հարցերով, երբ արձակուրդում ես:
-
Նրա մայրիկը գիտի քո անունը և ողջույններ է ուղարկում քեզ:
-
Ասում է, որ ինչ-որ անհասկանալի հարցեր լինելու դեպքում դիմես իրեն:
Արդյոք ընկերուհիդ ներքուստ նախանձո՞ւմ է քեզ:
-
Երբ որևէ զգեստ ես փորձում, ու քեզ թվում է, որ այն քեզ բացարձակապես չի սազում, ընկերուհիդ հակառակն է պնդում. «Հրաշալի է»:
-
Զուգընկերդ նրա ամենաչսիրած մարդկանց թվում է:
-
Նա դեռ շարունակում է քեզ գովերգել, չնայած որ թեման արդեն փակված է:
-
Ասում է, որ խնջույքն անպետք բան է լինելու, բայց հետո գնում է այդ նույն խնջույքին առանց քեզ:
-
Չի զլանում հայտնել, որ մարդիկ խոսել են քո մասին:
-
Այնքան շատ է գրում Facebook-ի պատիդ, որ քեզ «ֆեյսբուքահարված» ես զգում։
Կարո՞ղ ես բարում գայթակղել որևէ մեկին։
-
Ընկերներիդ հետ զրուցելիս ժեստերով ես խոսում ու շատ ես ծիծաղում:
-
Այնպիսի դիրքով ես կանգնում, որ հետույքդ շրջված լինի բարմենի կողմը:
-
Կոշիկներիդ վրա անդադար ճոճվում ես։
-
Երբեք ոտքից գլուխ սև չես հագնում:
-
Երբ մի բարետես տղա ես տեսնում, փոխում ես կեցվածքդ` կանգնելով մի ոտքը մյուսի դիմաց, առջևի ոտքի ուղղությունը՝ դեպի նշանակետը:
-
Սահեցնում ես մատներդ բաժակիդ եզրերով:
Որքանո՞վ է բնակարանդ մատնում, որ մենակ ես:
-
Բնակարանդ լցված է ընկերուհիներիդ լուսանկարներով:
-
Խոհանոցդ լիքն է նախաճաշի, այլ ոչ թե ընթրիքի պարագաներով:
-
Անկողնուդ վրա ամենուր թեթև բարձեր են:
-
Ջեռոցդ վաղուց արդեն որպես դարակ ես օգտագործում:
-
Լոգարանումդ ունես մոմեր, լոգանքի գելեր ու լոսյոններ, բայց բոլորն էլ՝ չօգտագործված:
-
Պահպանակները ոչ թե անկողնուդ կողքի, այլ` դեղերի դարակում են:
Արդյոք նա որևէ բան է թաքցնո՞ւմ:
-
Վերև է նայում հասարակ հարցերին պատասխանելիս, ասենք` «Լա՞վն էր երեկվա ֆիլմը»:
-
Նրանից հետո համակարգչի առջև ես նստում ու տեսնում, որ բացված էջերի «պատմությունը» ջնջած է համակարգչից:
-
Եթե նախկինում միշտ տենչում էր առավոտյան սեքսով զբաղվել, հիմա միայն գիշերն է նման ցանկություն ունենում:
-
Երկուսդ էլ հազվադեպ եք վիճաբանություններ սկսում:
-
Նա չափից ավելի տեղեկություն է տալիս, երբ հարցնում ես անցկացրած օրվա մասին:
-
Երբ ինչ-որ բան է պատմում, դեմքին շատ է հպվում, հատկապես բերանի շրջանում:
Արդյոք մտադի՞ր է քեզ ամուսնության առաջարկ անել:
-
Քեզանից խորհուրդ է հարցնում` ինչպես դիմել տնօրենին իրեն հավելավճար տրամադրելու համար, կամ` երբ հարմար կլինի ազատ օր վերցնել:
-
Նրա մայրը հաճախակի է զանգում քեզ:
-
Նա ամուսնալուծությունների հարցում կարծրատիպեր չունի:
-
Նա մենակ ապրելու փորձ ունի։
-
Դու ֆինանսապես անկախ ես:
-
Նա վերջերս մասնակցել է իր ընկերներից մեկի հարսանիքին:
Արդյո՞ք մի օր կհարստանաս։
-
Սիրում ես արկածներ` սավառնել երկնքում պարաշյուտով կամ ժայռ մագլցել:
-
Դու սոցիալական ցանցերի թագուհին ես. ունես բազմաթիվ ֆեյսբուքյան ընկերներ:
-
Երբ որևէ իր է փչանում, դեն չես նետում, փորձում ես վերանորոգել:
-
Ընկերներիդ ծնողները բոլորն անխտիր սիրում են քեզ:
-
Գրեթե բոլոր լուսանկարներում ժպտում ես:
-
Համալսարանում մշտապես տարբեր մրցույթների կամ բանավեճերի ես մասնակցել:
Արդյո՞ք քո սեռական կյանքն ավելի ստացված է, քան ընկերուհունդ:
-
Նրա ընկերն ատում է սիրո արտահայտման հրապարակային ձևերը:
-
Վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ սանրվածքներ ես փոխել, իսկ նա` ոչ մի անգամ:
-
Նրանց ժամադրավայրերը կինոթատրոններն են, ձերը` ռեստորանները:
-
Ընկերուհուցդ բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ես ստանում, որոնք վերնագրված են լինում «Նախորդ գիշեր...»։
-
Նա միշտ նոր ներքնազգեստ է գնում, մինչդեռ դու նման բան անում ես հատուկ դեպքերի համար:
-
Նա իր ժամանակի մեծ մասն ընկերոջ հետ է անցկացնում` զբաղվելով տարբեր գործերով:
Արդյո՞ք քո գրավիչ գործընկերը նույնքան գրավիչ է նաև անկողնում:
-
Նա հեշտությամբ դուրս է բերում ծամած թղթերը տպիչի միջից, որովետև հմուտ է նման հարցերում:
-
Նա երբեք լանչի ժամանակ չի ուտում այն, ինչ կերել էր նախորդ օրը:
-
Նա երբեք ոչինչ չի պլանավորում և նույնիսկ ամպամած օրերին անձրևանոց չի վերցնում:
-
Նրա ձեռքի եղունգները միշտ խնամված են:
-
Նա երբեք իրեն նվաստացած չի զգում կամ չի ոլորում աչքերը, երբ որևէ հարցում ուղղություն ես ցույց տալիս:
-
Նա շատ ուշադիր է և միշտ հիշում է բոլոր գործընկերների ծննդյան օրերը: